National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.10.2022
Հայաստանը շարունակում է կիրառել բոլոր հնարավոր միջազգային մեխանիզմները, որպեսզի վերականգնի տարածքային ամբողջականությունը եւ ապահովի խաղաղությունը տարածաշրջանում. Ծովինար Վարդանյանի ելույթը Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովում
1 / 1

Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ծովինար Վարդանյանը հոկտեմբերի 13-ին ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկման ժամանակ: Պատգամավորը նշել է.

«Հարգարժա՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, 2018 թ. Հայաստանում խաղաղ թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Հայաստանի ժողովուրդն ընտրել է ժողովրդավարությունը՝ որպես խաղաղության եւ բարգավաճման միակ երաշխիք: Կանանց եւ երիտասարդության մասնակցությունը հեղափոխությանը հսկայական էր եւ աննախադեպ: Կանանց ներգրավվածությունը Հայաստանի քաղաքական կյանքում եւ որոշում կայացնելու գործընթացում ժողովրդավարական գործընթացների բնականոն զարգացումն է, որը մենք դնում ենք ինստիտուցիոնալ հիմքերի վրա՝ բարեփոխումներ իրականացնելով օրենսդրության մեջ: Այսօր մեր խորհրդարանի 34 տոկոսը կանայք են, իսկ 70 տոկոսը՝ երիտասարդ խորհրդարանականներ:

Հարգելի՛ գործընկերներ, դժբախտաբար, այժմ Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությունը վտանգված է: 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը սանձազերծել է լայնամասշտաբ հարձակում մեր երկրի ինքնիշխան տարածքի վրա: Ագրեսիայի այս ամբողջովին չպատճառաբանված գործողություններով Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքները Հայաստանի քաղաքներում եւ գյուղերում. դրա հետեւանքով ունենք հարյուրավոր զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում: Անզեն հայ ռազմագերիների սպանության, գերեվարված եւ զոհված զինվորների, այդ թվում՝ կանանց խոշտանգումների եւ խեղման դեպքերի սարսափելի վկայություններ կան:

Հայկական մի քանի շրջաններում կարեւոր նշանակության ենթակառուցվածքները եւ տները ոչնչացվել են կամ վնասվել՝ առաջացնելով նյութական եւ բնապահպանական զգալի կորուստներ: Շուրջ 30.000 հայ դպրոցականներ ուսումնական ընդհատված գործընթացի պատճառով չեն կարող հաճախել դպրոց:

2022 թ. սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ է գումարել՝ հարցը քննարկելու համար: Քննարկման ժամանակ շատ խիստ եւ հասցեական հայտարարություններ են արվել, հատկապես՝ կանանց կողմից:

Հայաստանը շարունակում է կիրառել բոլոր հնարավոր միջազգային մեխանիզմները, որպեսզի վերականգնի տարածքային ամբողջականությունը եւ ապահովի խաղաղությունը տարածաշրջանում: Այսօր, մեր միջազգային գործընկերների շնորհիվ, փխրուն հրադադար է, եւ կարեւոր որոշում կա՝ Հայաստանում հաստատելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որն անհրաժեշտ է Հայաստանին:

Հարգելի՛ կին խորհրդարանականներ, դիմում եմ ձեզ իմ գործընկեր խորհրդարանականների կողմից: Մենք ակնկալում ենք Ադրբեջանին դատապարտելու ձեր ձայները եւ կարծում, որ մեր միջազգային գործընկերների խիստ հայտարարությունները կստիպեն Ադրբեջանին դուրս բերել զորքերը մեր ինքնիշխան տարածքից, կստիպեն Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին եւ կկանխեն նրա կողմից հետագա ագրեսիան: Մենք, իրապես, հավատում ենք կանանց մասնակցության կարեւորությանը մեր երկրներում խաղաղություն հաստատելու գործընթացում:

Ցանկանում ենք եւս մեկ անգամ նշել խաղաղության եւ անվտանգության հարցում մեր հանձնառության մասին»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am